Ընդհանուր դրույթներ եվ պայմաններ

Վերջին թարմացում՝ 04.02.2022 12:19

Ընդհանուր դրույթներ եվ պայմաններ

Ներածություն

Բարի գալուստ Hamakargichner.am, կայքում կարող եք առցանց կատարել գնումներ, գնելով համակարգիչներնոթբուքներ, անվտանգության համակարգեր , ցանցային սարքավորումներ և բազում այլ սարքավորումներ:
     Կայքում գործում են ընդհանուր պայմաններ և դրույթներ, որին պետք է հետևեն բոլոր այն անձինք, ովքեր, որ մուտք են գործել  կայք:
      Ընդհանուր դրույթներն ու պայմանները ամեն պահի կարող են փոփոխվել Hamakargichner.am-ի կողմից, փոփոխվելու դեպքում կնշվի փոփոխության ամսաթիվը, ուստի խորհուրդ է տրվում ամեն անգամ կայքից գնումներ կատարելուց առաջ ծանոթանալ ընդհանուր դրույթների և պայմանների հետ:
    Մուտք գործելով Hamakargichner.am, դուք որպես օգտագործող հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և համաձայն եք ընդհանուր դրույթների և պայմանների հետ:
        Եթե դուք համաձայն չեք կայքի պայմաններին և դրույթներին, խնդրում ենք դադարացնել կայքի օգտագործումը:

Ինչպե՞ս կատարել գնումներ Hamakargichner.am-ում

Hamakargichner.am-ում գնումներ կարող եք կատարել առցանց՝ Hamakargichner.am կայքից կամ զանգահարել մեր հեռախոսահամարին՝ +37499996700: Հեռախոսազանգի միջոցով գնումները ավելի դյուրին դարձնելու համար, մեր մասնագետներին կարող եք փոխանցել նախընտրած ապրանքի ID-ն, որը ընդգծված է կարմիր գույնով, և տեղակայված է յուրաքանչյուր ապրանքի էջում՝ ապրանքանիշի ներքևում:
      Պատվերը ձևակերպելուց հետո մեր մասնագետները կարճ ժամանակ անց կապ կհաստատեն Ձեզ հետ՝ պատվերի հաստատման համար:
     Կայքից գնումներ կատարելուց առաջ խորհուրդ է տրվում ճշտել նախընտրած ապրանքի առկայությունն ու վերջնական գինը:

Վճարում

Hamakargichner.am-ում ներկայացված բոլոր ապրանքների գները ՀՀ դրամով են, ուստի բոլոր վճարումները նույնպես կատարվում են միայն ՀՀ դրամով:
    
Կայքում կարող եք վճարել մի քանի եղանակով՝

  • Առցանց վճարում, այս դեպքում վճարումները իրականացվում են Arca, Master և Visa վճարային  համակարգերի միջոցով,
  • Idram-ի միջոցով,
  • Tellcell-ի միջոցով,
  • Կանխիկ – Վճարման այս եղանակի դեպքում վճարում եք առաքիչին՝ պատվերը ստանալու ժամանակ,
  • Բանկային փոխանցմամբ:

Հավաքագրվող տեղեկություներ

Կայքից գնումներ կատարելու համար մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տեղեկությունները՝

  • Անուն, Ազգանուն, Հայրանուն,
  • Բնակության հասցե,
  • Առաքման հասցե,
  • Փոստի հասցե,
  • Հեռախոսահամար,
  • Էլ. Փոստ,
  • Անձնագրային տվյալներ(ապառիկի միջոցով գնումներ կատարելու դեպքում),
  • Սոցիալական քարտի տվյալներ(ապառիկի միջոցով գնումներ կատարելու դեպքում),
  • Բանկային քարտի տվյալներ(ապառիկի միջոցով գնումներ կատարելու դեպքում):

Hamakargichner.am-ը ապահովում է յուրաքանչյուր  հաճախորդի անձնական տվյալները և չի տրամադրում երրորդ կողմին:
    Բանկային քարտի և անձնագրային տվյալները չեն պահպանվում մեզ մոտ, դրանք միայն օգտագործվում են բանկի վճարման էջում՝ առցանց վճարման և ապառիկով գնումներ կատարելու համար:

Առաքում

Առաքումը կատարվում է ՀՀ ամբողջ տարածքում: 40.000դր. և ավել գնումներ կատարելու դեպքում առաքումն երևանում անվճար է, իսկ մինչև 40.000դր. գնումների դեպքում Երևան քաղաքի տարածքում ծառայությունն արժե 1.000դր.:
     Երևան քաղաքից դուրս, բոլոր առաքումները վճարովի են, առաքման արժեքը դեպի մարզեր հաշվարկվում է պատեվերը հաստատվելուց հետո, պատվերի հաստատումից հետո մեր մասնագետները կզանգահարեն Ձեզ և կտեղեկացնեն արժեքների մասին:
      Առաքումները կատարվում են 24 ժամվա ընթացքում:

       Ապրանքը ստանալու պահին, գնորդը տեղում պետք է ստուգի և համոզվի, որ ապրանքը գտնվում է պատշաճ վիճակում և ստաորագրի համապատասխան փաստաթուղթը:

Տեղեկանիշեր

Hamakargichner.am կայքը օգտագործում է տեղեկանիշեր: Տեղեկանիշերը փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պահպանվում են այն սարքում, որով որ մուտք են գործում կայք: Տեղեկանիշերը օգտագործվում են, որպեսզի հաճախորդին իր պահանջներին համապատասխան տեղեկատվություն: Տեղեկանիշերի միջոցով հնարավոր է դառնում հավաքագրել տեղեկություններ կայքում այցելած էջերի մասին, որոնք կօգտագործվեն միայն վիճակագրական նպատակներով:
      Տեղեկանիշները անվտանգ են սարքերի համար, և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում:

Երաշխիքային սպասարկում

Երաշխիք տրվում է գրեթե բոլոր ապրանքներին, երաշխիքային սպասարկման ժամանակը նշված է յուրաքանչյուր երաշխավորված ապրանքի էջում:
     Երաշխիքային սպասարկումը կատարվում է միայն երաշխիքային կտրոնի առկայության դեպքում, կորցնելու դեպքում այն չի վերականգնվում:
    Երաշխիքային սպասարկումը լիովին անվճար է:
    Ապրանքը տեղափոխելու ծախսերը հոգում է գնորդը:

Երաշխիքային սպասարկումը չի գործում հետևյալ դեպքերում՝

  • բացակայում է երաշխքային կտրոնը,
  • բացակայում է ՀԴՄ կտրոնը,
  • ապրանքի վրա բացակայում են երաշխիքային պիտակները,
  • կատարվել է սխալ էլեկտրական սնուցում,
  • առկա են ֆիզիկական վնասվածքներ,
  • սարքի մեջ օտար մարմնի առկայության դեպքում(հեղուկ, միջատ և այլն)
  • սարքի վրա վերանորոգման փորձեր են իրականացրել այլ անձինք,
  • ծրագրային ապահովումների վրա,
  • մարտկոցների վրա,
  • սնուցման բլոկների վրա,
  • սնուցող սարքերի վրա:

Հետվերադարձի պայմաններ

Կատարելով գնումներ Hamakargichner.am կայքից, հաճախորդը իրավունք ունի գնված ապրանքը հետ վերադարձնել կամ փոխարինել մեկ այլ ապրանքի հետ 14 օրվա ընթացքում:
     Ապրանքը չի փոխարինվում, եթե՝

  • բացակայում է ՀԴՄ կտրոնը,
  • օգտագործվել է ապրանքը,
  • առկա են ֆիզիկական վնասվածքներ,
  • ապրանքի վրա բացակայում են երաշխիքային պիտակները,
  • սարքի մեջ առկա են օտար մարմիններ,
  • սարքի վրա վերանորգման փորձեր են իրականացվել,
  • վնասվել է փաթեթավորումը:

SHOPPING CART

close